Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն դարձել է շանտաժի «զոհ», գրում է diariovasco.com-ը:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին ու նրա կնոջը՝ կոլումբացի երգչուհի Շակիրային, շանտաժի է ենթարկում նրանց նախկին աշխատողը՝ սպառնալով հրապարակել անձնական բովանդակության տեսանյութ: Նա մեծ գումար է պահանջում աստղային զույգից, որպեսզի չհրապարակի տեսանյութը:
Հիշեցնենք, որ Պիկեն ու Շակիրան վաղուց են միասին ու ունեն 2 որդի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում