00:21  ,  18 նոյեմբերի, 2015

ԵԱ-2015. Հայաստան - Իտալիա՝ 2:2

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Իտալիայի թիմի հետ՝ 2:2:

6-րդ վարկանիշային համարով հանդես եկող Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Դանիելե Վոկատուրոյին, Սերգեյ Մովսեսյանը սեւերով պարտվեց Սաբինո Բրունելոյին, Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Դանիիլ Դվիրնիի հետ, իսկ Կարեն Գրիգորյանը սեւերով խաղաղ դաշն կնքեց Միչելե Գոդենայի հետ: 

Հայաստանի հավաքականը թիմային 6 միավորով բաժանում է 8-16-րդ տեղերը, իսկ միանձնյա առաջատար ռուսներն ունեն 9 միավոր:

Կանանց Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց սերբերին: Հայկական թիմի առաջատար Էլինա Դանիելյանը եւ երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Լիլիթ Գալոյանը եւ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սուսաննա Գաբոյանը պարտվեցին:

Կանանց Հայաստանի թիմն ունի թիմային 5 միավոր եւ բաժանում է 13-18-րդ տեղերը: Առաջատարը ռուսներն են՝ 10 միավոր:

Նոյեմբերի 18-ը Եվրոպայի առաջնությունում հանգստյան օր է: Նոյեմբերի 19-ին կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Գերմանիային, իսկ կանանց թիմը՝ իսպանուհիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում