Սուսերամարտի Վրաստանի գավաթի բաց խաղարկությունում ոսկե մեդալ է նվաճել խոցասուսերակիր Արկադի Մուրադյանը («Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան) նվաճել է ոսկե մեդալ, հաղորդում է msy-ը:
Նույն մրցաձեւում Արման Գրիգորյանը (Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան) արժանացել է բրոնզե մեդալի, Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան)՝ արծաթե մեդալի, իսկ ճկասուսերակիր Արփինե Աթոյանը («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան) գրավել է 3-րդ տեղը:
Վրաստանի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի շուրջ 80 սուսերամարտիկներ: Հայաստանը ներկայացրել են հավաքականի 18 մարզիկներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում