09:10  ,  9 նոյեմբերի, 2015

Օզիլը սահմանել է Պրեմյեր լիգայի ռեկորդ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, գոլային փոխանցում կատարելով «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղում, սահմանել է ռեկորդ, փոխանցում է Opta-ն:

Օզիլը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը Պրեմյեր լիգայում գոլային փոխանցման հեղինակ է դառնում 6 խաղերում անընդմեջ: Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն այդ արդյունավետ շարքը սկսել է «Լեսթերի» դեմ սեպտեմբերին կայացած խաղում, որում «Արսենալը» հաղթել էր 5:2 հաշվով: Ընդ որում՝ դա Օզիլի 10-րդ գոլային փոխանցումն էր վերջին 11 խաղերում:

Հիշեցնենք, որ լոնդոնյան դերբիի 77-րդ րոպեին անգլիացի պաշտպան Կիրան Գիբսն Օզիլի օգնությամբ հաշիվը դարձրեց 1:1՝ «Արսենալին» փրկելով պարտությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում