14:55  ,  13 հոկտեմբերի, 2015

Ռոբեն. Անսովոր է, որ Հոլանդիայի ճակատագիրն իր ձեռքում չէ, բայց մենք դեռ ողջ ենք

Սովորաբար մեր թիմի ճակատագիրը լինում է մեր ձեռքում, սակայն այս անգամ այդպես չէ, ինչն անսովոր է: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումից առաջ:

«Շատ հիասթափված եմ, որ վերջին շրջանում չեմ կարողացել շատ խաղալ, զգում եմ ինձ անզոր: Բայց մենք դեռ ողջ ենք: Քանի դեռ ունենք Եվրո-2016 դուրս գալու շանս, կգործադրենք առավելագույն ջանք: Պետք է հաղթանակ տանել, հետո աղոթել»,- Ռոբենի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Անցումային հանդիպումների իրավունք նվաճելու համար Հոլանդիայի հավաքականը հոկտեմբերի 13-ին կայանալիք վերջին տուրի խաղում պետք է հաղթանակ տանի ուղեգիր նվաճած Չեխիայի նկատմամբ, նաեւ Իսլանդիան պետք է պարտության մատնի Թուրքիային:

Իսլանդիայի հավաքականը 20 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը եւ ապահովել է ուղեգիրը: Իսկ Թուրքիան գերմոտիվացված է, քան որ 15 միավորով երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով