20:12  ,  12 հոկտեմբերի, 2015

Հրայր Մկոյանն ապաքինվել է վնասվածքից

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանն ապաքինվել է վնասվածքից եւ վերսկսել է մարզումները «Էստեղլալի» ընդհանուր խմբում, հաղորդում է իրանական ակումբի պաշտոնական կայքը։

Վնասվածքի պատճառով Հրայր Մկոյանը նախորդ երկու հանդիպումներում չկարողասցավ օգնել Հայաստանի հավաքականին, որը 0։4 հաշվով պարտվեց Ֆրանսիային եւ 0։3 հաշվով՝ Ալբանիային։

Հրայր Մկոյանն Իրանի ընթացիկ առաջնությունում անցկացրել է չորս հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում