18:23  ,  12 հոկտեմբերի, 2015

Յուրգեն Կլոպը վարձակալել է Բրենդան Ռոջերսի նախկին բնակարանը

Անգլիական «Լիվերպուլը» գլխավորած Յուրգեն Կլոպը վարձակալել է բնակարան, որը զբաղեցնում էր ակումբի նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, հաղորդում է dailymail-ը։

Մոտ 1,2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանի ամսական վարձը 4 հազար ֆունտ ստերլինգ է, որը կվճարի գերմանացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Բրենդան Ռոջերսին փոխարինած Յուրգեն Կլոպը երեք տարվա պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում