Հոկտեմբերի 10-ին, ժամը 18:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 19:00-ին՝ «Հանրապետականում» տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն լրատվամիջոցների հավատարմագրված ներկայացուցիչների համար, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա նաեւ Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիաննի Դե Բիազիի մամուլի ասուլիսը, իսկ 20:30-ին՝ Ալբանիայի հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն լրագրողների համար:
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում