Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը՝ հոկտեմբերի 10-ին

12:04   9 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 10-ին, ժամը 18:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 19:00-ին՝ «Հանրապետականում»  տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն լրատվամիջոցների հավատարմագրված ներկայացուցիչների համար, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա նաեւ Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիաննի Դե Բիազիի մամուլի ասուլիսը, իսկ 20:30-ին՝ Ալբանիայի հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն լրագրողների համար:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։