13:12  ,  8 հոկտեմբերի, 2015

Ռիբերին առաջին մարզումն է անցկացրել վնասվածքից հետո

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խաղադաշտում առաջին մարզումն է անցկացրել վնասվածքից հետո:

Ֆրանսիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը կրնկի վնասվածք էր ստացել Դոնեցկի «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի 1/8 եզրափակիչի խաղում:

Ռիբերին անհատական ծրագրով մարզվել է «Բավարիայի» ֆիզպատրաստության մարզիչի հետ, գրում է L'Equipe-ը:

Դեռ չի նշվում, թե ֆրանսիացի կիսապաշտպանը երբ կկարողանա դուրս գալ խաղադաշտ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում