12:40  ,  8 հոկտեմբերի, 2015

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատարի մարզիչը որակազրկվեց 10 խաղով

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

«Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը 10 խաղով որակազրկվել է «Գանձասար-Կապանի» դեմ մրցավեճում 2 անգամ ոչ սպորտաին վարք դրսեւորելու համար: «Ալաշկերտն» իր հերթին տուգանվել է 250000 դրամով:

Նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ, փոխանցում է ՀՖՖ-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրից հետո «Ալաշկերտը» 18 միավորով առաջատարն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում