11:44  ,  8 հոկտեմբերի, 2015

Դրոգբայի գոլը չի օգնել «Մոնրեալին»

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում կանադական «Մոնրեալ Իմփեքթը» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել է «Նյու Յորք Ռեդ Բուլսին»: 16-րդ րոպեից հյուրերը խաղացել են 10 ֆուտբոլիստներով:

«Մոնրեալ Իմփեքթի» կազմում հաշիվը 68-րդ րոպեին կրճատել է կոտդիվուարցի 37-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում