12:12  ,  8 հոկտեմբերի, 2015

Գվարդիոլան մերժել է «Բավարիային» եւ պայմանավորվել «Մանչեսթեր Սիթիի» հետ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաջորդ ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»:

El Mundo Deportivo-ն գրում է, որ իսպանացի մասնագետն արդեն փոխհամաձայնության է եկել անգլիական ակումբի մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի հետ, որի հետ աշխատել է «Բարսելոնայում»:

«Բավարիան» ցանկանում է երկարաձգել 44-ամյա Գվարդիոլայի հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, սակայն նա մերժել է: Դրանից հետո մյունխենցիներն առաջարկ են արել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, որն իր հերթին պատրաստվում է գլխավորել «Լիվերպուլը»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում