01:40  ,  8 հոկտեմբերի, 2015

Բենզեման Հայաստանի դեմ կխաղա մեկնարկային կազմում, Պոգբայի մասնակցությունը հարցականի տակ է

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում հանդես կգա մեկնարկային կազմում, գրում է ֆրանսիական L’Equipe-ը:

Չի բացառվում, որ Ֆրանսիայի Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում հոկտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցի նաեւ Լասանա Դիարան, որը Հայաստանի հավաքականի ֆրանսահայ պաշտպան Գաել Անդոնյանի ակումբակիցն է «Մարսելում»: 30-ամյա Դիարան Ֆրանսիայի հավաքականի կազմում նախորդ անգամ խաղացել է 2010-ի օգոստոսին:

Պոլ Պոգբայի մասնակցությունը հարցականի տակ է խաղին: Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպանը սրունքաթաթային հոդի վնասվածք է ստացել մարզման ժամանակ եւ նրան կարող է փոխարինել Յոան Կաբայն անգլիական «Քրիսթալ Փելասից»:

L’Equipe-ը նաեւ ներկայացրել է ֆրանսիացիների հավանական մեկնարկային կազմը Հայաստանի հավաքականի դեմ խաղում. Հուգո Լյորիս («Տոտենհեմ»), Բակարի Սանյա («Մանչեսթեր Սիթի»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Մամադու Սախո («Լիվերպուլ»), Պատրիս Էվրա («Յուվենտուս»), Պոլ Պոգբա («Յուվենտուս» կամ Յոան Կաբայ), Լասանա Դիարա («Մարսել»), Բլեզ Մատյուիդի (ՊՍԺ), Մաթյո Վալբուենա («Լիոն»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Քարիմ Բենզեմա («Ռեալ»):

Ֆրանսիա – Հայաստան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում