Արմավիրի «Տորպեդոյի» ղեկավարությունը չի քննարկել թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի պաշտոնանկության հարցը: Այդ մասին հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը:
«Կարպինին հեռացնելու հարց չի բարձրացվել: Իսկապես, մրցաշարային աղյուսակում մենք հայտնվել ենք բարդ իրավիճակում: Արդյունքից գոհ լինել չենք կարող, բայց կարծում ենք, որ Կարպինի հետ պետք է փնտրենք այս իրավիճակից դուրս գալու ելքեր: Մենք հավատում ենք, որ նա կկարողանա շտկել դրությունը»,- Մկրտչյանի խոսքը մեջբերում է rsport-ը
Ռուսաստանի Ֆուտբոլային ազգային լիգայի (Առաջին դիվիզիոն) 14-րդ տուրից հետո 9 միավորով նախավերջին տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում