Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFPro) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործող ֆուտբոլիստների 38 տոկոսը տառապում է դեպրեսիայից, կարիերան ավարտած խաղացողների 35 տոկոսն ունի նմանատիպ հոգեբանական խնդիրներ:
Ուսումնասիրությանը մասնակցել են տարբեր երկրների 607 գործող եւ 219 նախկին ֆուտբոլիստներ: Գործող ֆուտբոլիստների 55 տոկոսը եւ նախկինների 64 տոկոսը ներկայացրել են երկրների բարձրագույն լիգաները:
Գործող ֆուտբոլիստների 9 տոկոսը չարաշահում է ալկոհոլ (նախկին խաղացողների 25 տոկոսը), 4 տոկոսը ծխում է (նախկին խաղացողների 11 տոկոսը), 23 տոկոսն ունի քնի հետ կապված խնդիրներ (նախկինների 28 տոկոսը):
Դեպրեսիայի եւ հոգեբանական խնդիրներ առավել շատ ունենում են կարիերայի ընթացքում երեք եւ ավելի լուրջ վնասվածքներ տարած խաղացողները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում