13:50  ,  6 հոկտեմբերի, 2015

Կոուտինյոն համաձայն է տեղափոխվել «Բարսելոնա»

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հեռացումից հետո մտադիր է լքել անգլիական ակումբը:

Sport.es-ի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստը համաձայն է տեղափոխվել «Բարսելոնա», որը նրան ձեռք բերելու համար հայտնել է 30 միլիոն եվրո վճարելու պատրաստակամություն: Կոուտինյոյի տրանսֆերը կարող է կայանալ առաջիկա ձմռանը: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում