12:10  ,  6 հոկտեմբերի, 2015

Յուրգեն Կլոպ. «Լիվերպո՞ւլ». դեռ ոչինչ չեմ կարող ասել

«Լիվերպուլը» գլխավորելու հիմնական թեկնածու Յուրգեն Կլոպը դեռ չի հաստատում իր նշանակումն անգլիական ակումբում: Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչին հոկտեմբերի 5-ին նկատել են գերմանական Լեւերկուզենում, որտեղ նա միջոցառման է մասնակցել «Բայ Արենա» ստադիոնում:

«Լիվերպո՞ւլ». դեռ ոչինչ չեմ կարող ասել: Այժմ պարզապես գնում եմ տուն»,- ասել է Կլոպը՝ մեկնաբանելով «Լիվերպուլը» գլխավորելու մասին լուրերը, փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր դարձել հյուսիսիռլանդացի մասնագետ Բրենդան Ռոջերսի հեռացումից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում