Երեւանի միջազգային կիսամարաթոնը (21 կմ) կայացավ: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի չգերազանցված ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի նախաձեռնած առաջին միջազգային կիսամարաթոնի մեկնարկը տրվեց մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից: Մասնակցեց նաեւ ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը երկու եղբայրների հետ:
«Ես միշտ պատրաստ եմ այսպիսի միջոցառումների: Կարեւորն այն է, որ երեխաների, երիտասարդների հետ այսօր մասնակցում եմ այս մարաթոնին: Շատ կարեւոր է գալ ասյտեղ, վազել: Շատ հաճելի է, որ երթեւեկություն չկա»,- Յուրի Ջորկաեֆի խոսքը փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Կիսամարաթոնը կազմակերպվել է կառավարության պետական ծրագրով՝ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչը «Ռանարմ» ընկերությունն է:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում