12:47  ,  29 սեպտեմբերի, 2015

Լեո Մեսի. Ամենաբարդը խաղադաշտ դուրս չգալն է

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար: Ֆանատները աջակցում են Արգենտինայի հավաքականի ավագին, քանի որ նա «Լաս Պալմասի» դեմ սեպտեմբերի 26-ին կայացած խաղում ստացած ծնկի վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայելու է 7-8 շաբաթ:

«Շնորհակալություն աջակցության համար: Ֆուտբոլ սիրողների համար ամենաբարդը խաղադաշտ դուրս չգալն է: Ես լիովին կվերականգնվեմ վնասվածքից եւ կվերադառնամ: Գրկում եմ բոլորիդ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մեսին:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնայի» հարձակվողը վերականգնված կլինի մինչեւ Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումը, որը կայանալու է նոյեմբերի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում