18:12  ,  18 հունիսի, 2012

Լեւոն Արոնյանը հաղթեց եւ օգնեց Կարլսենին դառնալ հաղթող

Աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի վերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով 53 քայլում առավելության հասավ արդեն նախկին առաջատար Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ եւ օգնեց Մագնուս Կարլսենին նվաճել մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Համաշխարհային դասակարգման առաջատարը սեւերով հաղթեց Լյուկ Մաքշեյնին եւ 9 հնարավորից 5,5 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների համար:

Արոնյանը մրցաշարն ավարտեց 4,5 միավորով եւ առավելագույնը հավակնում է 4-րդ տեղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով