16:16  ,  18 հունիսի, 2012

Շախմատային լրահոս

Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում երկու տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Շահինյանը, Սուրեն Պողոսյանը (Հայսատան) եւ Դավիթ Լոմսաձեն (Վրաստան): 

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող մրցաշարում երկու տուրից հետո ունի 2 միավոր եւ մի խումբ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) Լաս Վեգասում ավարտված մրցաշարում 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ 84 մասնակիցների մեջ գրավեց 5-րդ տեղը:

5,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը (ԱՄՆ), հաղորդում է Armchess.am-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով