15:22  ,  21 սեպտեմբերի, 2015

Հայաստանի առաջնության խաղի ժամանակ շունը մտել է խաղադաշտ

«Գանձասար-Կապանի» եւ Երեւանի «Արարատի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 7-րդ տուրի խաղի ժամանակ շունը մտել է խաղադաշտ: Դրա պատճառով խաղը դադարեցվել է, սակայն շուտով շարունակվել է:

Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանը» հաղթել էր նվազագույն հաշվով եւ բարձրացել էր երկրորդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում