Ֆուտբոլի Հայաստանի եւ Դանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումը կսպասարկի նորվեգական մրցավարական անձնակազմը:
Սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Սվեյն Օդդվար Մոենը, ում կօգնեն Կիմ Թոմաս Հագլունդը եւ Ֆրանկ Անդասը: Չորրորդ պաշտոնյան կլինի Սվեն Էրիկ Միդտյելը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականները՝ Կեն Հենրի Յոնսենը եւ Սվեյն Էրիկ Էդվարթսենը:
Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 19:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում