Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն պահպանեց գերծանրքաշային կարգում WBA, IBF, WBO, IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դյուսելդորֆում կայացած մենամարտում Վլադիմիր Կլիչկոն արդեն չորրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ֆրանսիացի հավակնորդ Ժան Մարկ Մորմեկին: Ուկրաինացին պրոֆեսիոնալ ռինգում 50-րդ անգամ մենամարտն ավարտեց նոկաուտով: 60 մենամարտերում նա տարել է 57 հաղթանակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում