20:30  ,  16 հունիսի, 2012

Լիլյան Թյուրամի որդին պայմանագիր է կնքել «Սոշոյի» հետ

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Լիլյան Թյուրանի որդին՝ Մարկուսը, պայմանագիր է կնքել ֆրանսիական «Սոշոյի» հետ, հաղորդում է Goal.com:

15-ամյա Մարկուս Թյուրանը համարվում է Ֆրանսիայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը:

Հիշեցնենք, որ Լիլյան Թյուրամը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆրանսիական «Մոնակոյում», իտալական «Պարմայում», Թուրինի «Յուվենտուսում» եւ կատալոնական «Բարսելոնայում»: 1994-2008թթ. Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 142 հանդիպում, խփել է երկու գոլ: Ֆրանսիացին կարիերան ավատել է 2008 թվականին՝ 36 տարեկանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով