19:47  ,  16 հունիսի, 2012

«Ուլիսն» ուշքի է գալիս

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Ուլիսը» սեփական խաղադաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց առաջատարների խմբում գտնվող Դիլիջանի «Իմպուլսի» դարպասը:

Երեւանի Հանրապետական ստադիոնում կայացած խաղում մեկական գնդակ խփեցին Շոթա Ջիքիան, Պատոն, Դավիթ Գրիգորյանն ու Արսեն Բալաբեկյանը:

«Ուլիսը» 13 միավորով 6-րդ տեղում է: «Իմպուլսը» 23 միավորով մնաց երկրորդ տեղում:

Հայաստանի առաջնություն. 13-րդ տուր

«Ուլիս» - «Իմպուլս»՝ 4:0

Շոթա Ջիքիա, 15, Պատո, 17, Դավիթ Գրիգորյան, 44, Արսեն Բալաբեկյան, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում