18:50  ,  16 հունիսի, 2012

Լեւոն Արոնյան - Ալեքսանդր Գրիշչուկ՝ ոչ ոքի

Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ։ Գրոսմայստերները կատարեցին 28 քայլ։

Ոչ ոքի է ավարտվել նաեւ Հիկարու Նակամուրա - Մագնուս Կարլսեն պարտիան։
Շարունակվում են Եվգենի Տոմաշեւսկի - Ալեքսանդր Մորոզեւիչը, Լյուկ Մակշեյն - Վլադիմիր Կրամնիկ, Թեյմուր Ռաջաբով - Ֆաբիանո Կարուանա պարտիաները։

Արոնյանն ու Գրիշչուկը 7 հնարավորից վաստակել են 3-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով