17:12  ,  26 օգոստոսի, 2015

Ալեքսանդր Գրիգորյանը վերադառնում է «ԲՄԱ Էներգիա»

Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը դարձյալ կգլխավորի ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող Խաբարովսկի «ԲՄԱ Էներգիան»։ Կողմերի միջեւ բանակցությունները մոտենում են ավարտին, գրում է sportbox.ru-ն։

48-ամյա մարզիչը Խաբարովսկի թիմը գլխավորել էր նաեւ 2012/13 մրցաշրջանում, երբ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում գրավել էր չորրորդ տեղը։ Դրանից հետո Գրիգորյանը գլխավորել է Վլադիվոստոկի «Լուչ Էներգիան» ու ռուսական «Տոսնոն», իսկ վերջին շրջանում ուզբեկական «Պախտակորի» մարզչական շտաբում զբաղեցնում էր խորհրդատու-մարզիչի պաշտոնը:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրից հետո «ԲՄԱ Էներգիան» 8 միավորով 19-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում