13:09  ,  26 օգոստոսի, 2015

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Կլիչկո եղբայրների անվան մրցաշարում

Ուկրաինայում ընթացող Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում հաջող են մեկնարկել հայ երիտասարդ բռնցքամարտիկները:

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցաշարի մեկնարկային օրը ռինգ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել: 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը եւ 81 կգ քաշային Սոս Քոչարյանը հաջող են մեկնարկել, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս