16:23  ,  16 հունիսի, 2012

Եվրո-2012. Հունաստան - Ռուսաստան հանդիպման տոմսերը չեն վաճառվում

Հունիսի 16-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին Վարշավայում կայանալիք Հունաստան – Ռուսաստան հանդիպման տոմսերը վերավաճառողները չեն կարողանում սպառել, Լեհաստանի մայրաքաղաքից հաղորդում է Sovsport-ի թղթակիցը:

Սպեկուլյանտներն առաջարկում են կենտրոնական տրիբունայի տոմսեր 70 եվրոյով:

Վերավաճառողները հայտնել են, որ անշլագ չի սպասվում: Տոմսերը չեն վաճառվում:

Հունիսի 16-ին կավարտվի խմբային մրցաշարը A խմբում: Կկայանան Հունաստան - Ռուսաստան, Չեխիա - Լեհաստան հանդիպումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով