16:06  ,  16 հունիսի, 2012

Ֆրանսիա - Ուկրաինա խաղից մի քանի րոպե հետո մահացել է հայտնի ֆուտբոլային մեկնաբանը

74 տարեկանում մահացել է Ֆրանսիայի ամենահայտնի ֆուտբոլային մեկնաբան եւ մարզական լրագրող Տիերի Ռոլանը: Նա լուսաբանել է աշխարհի 13 եւ Եվրոպայի 9 առաջնություններ, 1300 հանդիպում:

Հունիսի 13-ին Ռոլանն առողջական վիճակի պատճառով հրաժարվել է շարունակել աշխատանքը Եվրո-2012-ում:

Ուկրաինա – Ֆրանսիա (0:2) հանդիպումից մի քանի րոպե հետո ֆուտբոլային մեկնաբանը մահացել է սրտի կաթվածից: Ֆրանսիայի հավաքականի անունից ցավակցություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանը, նաեւ Ֆրանսիայի նախագահը, հաղորդում է L`Equipe-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով