10:55  ,  24 օգոստոսի, 2015

Արման Դարչինյանը բրոնզե մեդալ է նվաճել Գրոզնիում

Գրոզնիում կայացած Կադիրովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Արման Դարչինյանը նվաճել է բրոնզե մեդալ:

69 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոնը վստահ ելույթ է ունեցել եւ նրա մեդալը կարող էր ավելի բարձր հարգի լինել: Ղազախ բռնցքամարտիկի հետ կիսաեզրափակչ մենամարտում մրցավարները երկու մարզիկներին էլ տվել են հավասար միավորներ եւ կրկին վերջնական ընտրությունը մնացել է համակարգչին, որը նախապատվությունը տվել է ղազախ մարզիկին, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում