13:06  ,  16 հունիսի, 2012

Եվրո-2012. ՈւԵՖԱ-ն կհետաքննի Բալոտելիի վրա բանան նետելու միջադեպը

ՈւԵՖԱ-ն որոշել է հետաքննել Իտալիայի հավաքականի սեւամորթ ֆուտբոլիստ Մարիո Բալոտելիի ուղղությամբ բանան նետելու միջադեպը, որը տեղի է ունեցել Խորվաթիա – Իտալիա (1:1) հանդիպման ժամանակ, հաղորդում է Sport24.fr-ն: Բանանները նետել են խորվաթ երկրպագուները:

Եվրո-2012-ում Բալոտելիի դեմ ռասիստական դրսեւորումներ նկատվել էին նաեւ Իսպանիայի հետ խաղում: Իտալացու յուրաքանչյուր հպումը գնդակին ուղեկցվում էր կապիկի ձայներ հիշեցնող արձագանքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով