12:36  ,  16 հունիսի, 2012

Եվրո-2012. Հունաստանի մարզիչ. Ռուսների հետ պետք է ագրեսիվ լինել

Եթե հենց հանդիպման մեկնարկից խաղանք հարձակողական ֆուտբոլ եւ սխալներ թույլ չտանք, ապա անպայման կհաղթենք, Ռուսաստանի հետ հանդիպումից առաջ հայտարարել է Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը:

«Ռուսաստանի հետ խաղում մենք պետք է ավելի ագրեսիվ լինենք, չտանք մրցակցին տարածություն եւ գնդակ: Մենք գիտենք, թե ինչպես է խաղում Ռուսաստանի թիմը: Դժվար թե, նրանք հարմարվեն մեր խաղին: Ռուս ֆուտբոլիստները լավ խաղացված են եւ շատ վտանգավոր են հակագրոհների ժամանակ», - Սանտուշի խոսքը մեջբերում է Sport.gr-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով