3х3 բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մեկնարկել է Մինսկում ընթացող մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում: Առաջին խաղում Հայաստանի թիմը 13:15 հաշվով պարտվել է Լատվիայի բասկետբոլիստներին, երկրորդ խաղում 18:21 հաշվով տանուլ է տվել բելգիացիներին:
Օգոստոսի 22-ին Հայաստանի թիմը վերջին հանդիպումը կանցկացնի A ենթախմբում Իտալիայի հավաքականի հետ:
Առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան քառորդ եզրափակիչ:
Ֆոտո՝ ՀԲՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում