23:53  ,  21 օգոստոսի, 2015

Հայաստանի թիմը երկու պարտություն կրեց Եվրոպայի առաջնությունում

3х3 բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մեկնարկել է Մինսկում ընթացող մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում: Առաջին խաղում Հայաստանի թիմը 13:15 հաշվով պարտվել է Լատվիայի բասկետբոլիստներին, երկրորդ խաղում 18:21 հաշվով տանուլ է տվել բելգիացիներին:

Օգոստոսի 22-ին Հայաստանի թիմը վերջին հանդիպումը կանցկացնի A ենթախմբում Իտալիայի հավաքականի հետ:

Առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան քառորդ եզրափակիչ:

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում