12:16  ,  16 հունիսի, 2012

Եվրո-2012. Եվգեն Պոլանսկի. Մենք պետք է կերտենք պատմություն մեր երկրի համար

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար միակ տարբերակն այսօր հաղթելն է, A խմբի երրորդ տուրի հանդիպումից առաջ հայտարարել է Լեհաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Եվգեն Պոլանսկին:

«Մենք գիտենք, որ պետք է հաղթենք: Դա միակ տարբերակն է, որը թույլ կտա մեզ դուրս գալ քառորդ եզրափակիչ: Մենք գիտենք, որ սա պատմական հանդիպում է, մենք պետք է կերտենք պատմություն մեր երկրի համար», - Պոլանսկու խոսքը մեջբերում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով