10:56  ,  16 հունիսի, 2012

Զլատան Իբրահիմովիչ. Մեր պարտությունը խայտառակություն է եւ ողբերգություն

Սա խայտառակություն է, մենք պետք է հաղթեինք, Անգլիայի հավաքականին 2:3 հաշվով պարտվելուց հետո հայտարարել է Շվեդիայի հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչը:

«Ֆանտաստիկ խաղ էր: Մենք պարտվում էինք 0:1 հաշվով, իսկ հետո կարողացանք բեկել ընթացքը, դուրս գալ առաջ հաշվի մեջ, սակայն պահել հաղթական հաշիվը չկարողացանք: Խայտառակություն է, մենք պետք է հաղթեինք, քանի որ մենք անգլիական թիմից լավ էինք խաղում: Մենք արժանի չէինք պարտության: Ինձ համար ողբերգություն է», - 30-ամյա Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով