14:41  ,  19 օգոստոսի, 2015

«Լիվերպուլը» դարձյալ հիշել է Հենրիխ Մխիթարյանի մասին

«Լիվերպուլը» դարձյալ ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է metro.co.uk-ը:

Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 21.5 միլիոն եվրո: Մխիթարյանին ձեռք բերելու համար «Լիվերպուլը» կպայքարի Թուրինի «Յուվենտուսի» հետ, որը վաղուց է հետաքրքրվում հայ կիսապաշտպանի ծառայություններով եւ մտադիր է 20 միլիոն եվրո առաջարկել նրա տրանսֆերի դիմաց:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Հենրիխ Մխիթարյանի վրա աչք էր դրել մինչեւ նրա՝ Դոնեցկի «Շախտյորից» «Բորուսիա» տեղափոխվելը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով