00:15  ,  17 օգոստոսի, 2015

Դավիթ Արշակյանը գոլ է խփել ծննդյան օրը

Ֆուտբոլի Լիտվայի առաջնության 23-րդ տուրում «Տրակայը» տանը 2:1 հաշվով հաղթել է «Ուտենիսին»:

Դաշտի տերերի երկրորդ գոլը 48-րդ րոպեին խփել է Դավիթ Արշակյանը, ով օգոստոսի 16-ին դարձել է 21 տարեկան: Նա մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ խաղին: Դա Երեւանի «Միկայի» նախկին հարձակվողի 13-րդ գոլն էր Լիտվայի ընթացիկ առաջնությունում:

Տեսանյութում Արշակյանի գոլը՝ 0:50-ից

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում