00:20  ,  15 օգոստոսի, 2015

«Սպարտակը» պարտվեց ԲԿՄԱ-ին

Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ պարտվեց 1:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր: 73-րդ րոպեին նրան փոխարինեց Սերգեյ Պարշիվլյուկը:

ԲԿՄԱ-ն տարավ 5-րդ հաղթանակը եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սպարտակը» 10 միավորով չորրորդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Սպարտակ» - ԲԿՄԱ՝ 1:2

Դմիտրի Կոմբարով, 36, 11մ – Սերգեյ Իգնաշեւիչ, 31, Ահմեդ Մուսա, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում