00:07  ,  16 հունիսի, 2012

Բերտ վան Մարվեյկի ապագան հարցականի տակ է

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը կարող է պաշտոնանկ արվել Եվրո-2012-ից հետո, հաղորդում է Goal.com-ը:

Վան Մարվեյկը Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիր ունի մինչեւ 2016 թվականը, սակայն ֆեդերացիայի նախագահ Բերտ վան Օոստվենը հայտարարել է, որ Եվրոպայի առաջնությունից հետո դարձյալ կքննարկվի Վան Մարվեյկի ապագան հավաքականում:

Հիշեցնենք, որ հոլանդացիները տանուլ տվեցին Եվրո-2012-ի առաջին երկու հանդիպումները: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Հոլանդիան պետք է երկու գնդակի առավելությամբ հաղթի Պորտուգալիային եւ հույս ունենա, որ Դանիան կպարտվի Գերմանիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով