Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ 1.5-2 ամիս, հաղորդում է Sovsport-ը: Արմավիրի «Տորպեդոյի» հետ անցած տուրի խաղում Սարկիսովը դաստակի կոտրվածք է ստացել: 28-ամյա խաղացողին անհրաժեշտ է վիրահատություն, որը կարվի Մոսկվայում: Այդպիսի վնասվածքից եւ վիրահատությունից հետո ապաքինման համար պահանջվում է մոտ երկու ամիս:
«Տորպեդոյի» հետ խաղում Սարկիսովը վնասվածք ստանալուց հետո վիրակապով շարունակեց խաղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում