14:30  ,  6 օգոստոսի, 2015

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 88-րդն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում եւ զբաղեցնում է 88-րդ տեղը։ 87-րդ տեղում Սուդանն է, 88-րդ տեղում՝ Անգոլան։

Համաշխարհային դասակարգումը գլխավորում է Արգենտինայի հավաքականը, երկրորդ տեղ է բարձրացել Բելգիան, երրորդը աշխարհի չեմպիոն Գերմանիան է։

Տասնյակում են նաեւ Կոլումբիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ռումինիան, Անգլիան, Ուելսը եւ Չիլին։ Հաջորդ տեղերում են Իսպանիայի եւ Հոլանդիայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում