20:11  ,  4 օգոստոսի, 2015

Էդգար Մանուչարյանը՝ խորհրդանշական հավաքականում

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Championat.com-ի եւ football.kulichki.net-ի վարկածներով, ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։

«Մանուչարյանն անհատական անցումից հետո շատ գեղեցիկ գոլ խփեց «Մորդովիայի» դարպասը։ Հայ հարձակվողն աչքի էր ընկել նաեւ առաջին տուրում։ «Ուրալը» չհաղթեց «Մորդովիային», բայց Մանուչարյանին պետք է խրախուսել»,- գրում է championat.com-ը։

«Մանուչարյանը կենտրոնական հարձակվողի դերում էր, սակայն գործում էր ճակատի ամբողջ լայնությամբ։ Նա հանգիստ չտվեց «Մորդովիայի» պաշտպանությանը»,- գրում է football.kulichki.net-ը։

Հիշեցնենք, որ «Ուրալը» հյուրընկալվելիս 1։1 հաշվով է խաղացել «Մորդովիայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում