Նախորդ երեք տարում Բաստիան Շվայնշտայգերն այդպես էլ չկարողացավ հավաքել իր օպտիմալ մարզավիճակը, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
«Իմ աշխատանքի ընթացքում Շվայնշտայգերը ոչ մի անգամ չի եղել լավագույն ֆիզիկական վիճակում: Սակայն նա լրջորեն տրամադրված է ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ դա անպայման տեղի կունենա: Անկասկած, Բաստիանը առաջատար խաղացող է: Եթե նրան չեն խանգարում վնասվածքները, նա լավագույններից մեկն է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Շվայնշտայգերը «Բավարիայից» է տեղափոխվել անգլիական ակումբ։ Մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի ստիպել Շվայնշտայգերին լքել թիմը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում