Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կնոջ եւ «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հեռակա վիճաբանությանը:
Մոուրինյոն Բենիտեսի կնոջը խորհուրդ էր տվել իրեն քննադատելու փոխարեն հետեւել ամուսնու դիետային:
Հարցազրույցներից մեկում Բենիտեսի կինն ասել էր, որ «իր ամուսինն ամեն անգամ ստիպված է լինում կարգի բերել Մոուրինյոյից հետո թիմերում մնացած ավերակները»:
2010-ին Բենիտեսը Մոուրինյոյին փոխարինեց իտալական «Ինտերում», հետագայում Բենիտեսը աշխատեց «Չելսիում», այժմ էլ՝ «Ռեալում»: Երկու ակումբներում էլ նրանից առաջ աշխատել է Մոուրինյոն:
Իսպանական մամուլի տվյալներով, «Ռեալի» ղեկավարությունը Բենիտեսին խնդրել է հետեւել սննդակարգին եւ ազատվել ավելորդ քաշից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում