19:57  ,  30 հուլիսի, 2015

Արտակ Ալեքսանյան. Հայաստանի հավաքականում չկա աստղերի եւ սեւագործների բաժանում

«Ուլիսից» Արմավիրի «Տորպեդո» տեղափոխված Արտակ Ալեքսանյանը հույս է հայտնել, որ դարձյալ հրավեր կստանա Հայաստանի ազգային հավաքականից։

«Հայաստանի հավաքականում չկա աստղերի եւ սեւագործների բաժանում։ Բոլոր մարզիչների ժամանակ էլ եղել է լավ մթնոլորտ։ Օրինակ՝ Մխիթարյանը հանգիստ, փափուկ մարդ է։

Թե ինչու ինձ չեն հրավիրում հավաքական, չգիտեմ։ Այդ հարցն ինձ պետք չէ տալ։ Գարնանն այնտեղ դարձյալ մարզիչ է փոխվել։ Սարգիս Հովսեփյանի հետ խաղացել եմ «Փյունիկում»։ Եթե լավ խաղամ «Տորպեդոյում», ապա հույս կունենամ, որ ինձ կհիշեն»,- Ալեքսանյանի խոսքը մեջբերում է Sport-express-ը։

24-ամյա ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում