21:11  ,  27 հուլիսի, 2015

Մատս Հումելս. Թոմաս Տուխելն է համոզել ինձ մնալ «Բորուսիայում»

Թոմաս Տուխելի հետ ունեցել եմ կարեւոր զրույց, որի արդյունքում էլ որոշել եմ չհեռանալ «Բորուսիայից», ասել է դորտմունդյան թիմի պաշտպան Մատս Հումելսը, փոխանցում է kicker-ը։

«Երբ մտածում էի ապագայիս մասին, կարեւոր զրույց ունեցա Տուխելի հետ։ Ինձ դուր եկավ նրա ասածը, հստակությունն ու պարզությունը։ Թոմասը մատնացույց արեց խաղադաշտում իմ սխալները։ Երբ մարզիչը ցանկանում է, որ ֆուտբոլիստը մնա, ապա պետք է մինչեւ վերջ անկեղծ լինի եւ ասի նույնիսկ տհաճ բաներ։ Կարելի է ասել, որ Տուխելն է համոզել ինձ չհեռանալ»,- ասել է 26-ամյա գերմանացի ֆուտբոլիստը։

Գերմանիայի հավաքականի կազմում 2014թ. աշխարհի չեմպիոնը 2008-ին է «Բավարիայից» տեղափոխվել «Բորուսիա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում